Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանը առավելագույնը երկու տարվա ընթացքում կտրամադրի նորակառույց բնակարաններ խարխուլ շենքերում բնակվողներին.
«Մենք շատ հաճախ բախվում ենք խնդրի, երբ բնակելի խարխուլ շենքերի բնակիչները պահանջում են ավելի շատ տարածք, քան իրենք ունեն։ Քաղաքապետարանը չի կարող դա թույլ տալ»։
Կախա Կալաձեն կոչ է արել նմանատիպ խնդիրների բախվող քաղաքացիներին օգտվել խարխուլ շենքերի փոխարինման ծրագրից, քանի որ քաղաքապետարանը կհանդիսանա երաշխավոր և առավելագույնը երկու տարվա ընթացքում կհանձնի նորակառույց բնակարաններ խարխուլ շենքերում բնակվողներին։
Կախա Կալաձեն ցավակցություն է հայտնել Թևդորե Մղվեդլիի փողոցում գտնվող խարխուլ շենքի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին։