Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է ցորենի գնի բարձրացման

Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը հանգեցրել է շուկայում ցորենի գնի բարձրացման։

Նրա խոսքով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի հիման վրա դեռևս ներմուծում է ռուսական ցորենը, սակայն հարկավոր է գտնել նոր շուկաներ։

Սիլագավայի պնդմամբ՝ երկիրն ունի մեկուկես ամսվա ցորենի և ալյուրի պաշար։

«Պաշարի սպառման, և գների կտրուկ բարձրացման դեպքում պետությունը կմիջամտի որոշակի սուբսիդավորման մեխանիզմներով», — ասել է Լևան Սիլագավան:

Նշենք, որ մինչ պատերազմը Վրաստան ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն էր։