Կալաձեն շնորահավորել է մարտի 8-ի կապակցությամբ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և շնորհավորել կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ։

«Ձեր ամենօրյա աշխատանքը՝ ավելի լավ ապագայի համար պայքարը և ավելի լավ հասարակություն ստեղծելը, անգնահատելի է և կարևոր։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ և առաջընթաց ձեր աշխատանքում: Ամենակարևորը խաղաղ աշխարհում ապրելն է»,- գրել է Կալաձեն։ 

Նշենք, որ առայժմ ո՛չ նախագահից և ո՛չ էլ վարչապետից շնորհավորանքներ չեն հնչել։

Հիշեցնենք՝ մարտի 3-ին էլ Վրաստանում նշվում էր մայրության օրը: