Ախալքալաքի ավագանին քննարկել է քաղաքի կանաչապատման հարցը

Ախալքալաքի ավագանու նախագահ Նաիրի Իրիցյանը, նախագահի տեղակալ Էդվարդ Աղասարյանը և անդամները, Ախալքալաքի քաղաքապետարանի սպասարկման կենտրոնի ղեկավարը և բարեկարգման բաժնի ղեկավարը հանդիպել են «Aisi» ՍՊԸ-ի բնապահպանական և սոցիալական հարցերի մենեջերին: Այս մասին հայտնում են Ախալքալաքի մունիցիպալիտետից։

Ասվում է, որ հանդիպման նպատակն է եղել Ախալքալաքի կանաչապատման ծրագրի քննարկումը։

Նշենք, որ «Aisi» ՍՊԸ-ն կառուցում է «Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» ՀԷԿ-երը, իսկ 2021 թվականին ՍՊԸ-ն տեղական իշխանությունների, ինչպես նաև երիտասարդների, մարզիկների, պետական ​​ծառայողների մասնակցությամբ ծառեր է տնկել՝ ընդհանուր հաշվով  320-ը։

Տեղեկության համաձայն, այս տարի նախատեսվում է նաև տարբեր վայրերում տնկել մինչև 150 սոճի և 500 հացենի։