ՊԱԾ-ը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների ներհոսքի մասին տեղեկություն է տարածել

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ապատեղեկատվություն է որակում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին տեղեկությունները, որի մասին քաղաքացիները գրում են սոցիալական ցանցերում և խոսում են ընդդիմության առաջնորդները։ 

«Հասարակությանը վախեցնում են դիվերսանտների, ահաբեկիչների հետ կապված խմբավորումների առկայությամբ:

Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ երկրում անվտանգության միջավայրը լիովին վերահսկվում է։ Պետական ​​անվտանգության ծառայությունը, համապատասխան այլ գերատեսչությունների հետ միասին, ակտիվորեն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև երկրի բոլոր պոտենցիալ խոցելի անձանց լիարժեք վերահսկման համար», — հայտնել են ՊԱԾ-ից։ 

Ընգծենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Վրաստանի հազարից ավելի քաղաքացիներ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով վերադարձել են հայրենիք։

Վրաստանի կառավարության անունից, դեսպանատների օգնությամբ, Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից դուրս են բերում մոտակա երկրներ, որտեղից էլ նրանց հետ են վերադառնում հայրենիք։

Բացի Ուկրաինայում դիվանագիտական ​​ներկայացուցչություններից, արտակարգ ռեժիմով են աշխատում նաև Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները Ռումինիայում, Լեհաստանում, Մոլդովայում և Հունգարիայում։

Նշենք, որ երեկ՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին ասել է, որ Ռուսաստանից երկիր մուտք գործող քաղաքացիների թիվը հավասար է մինչև համաճարակի առկա տվյալներին։