Վրաստանի վարչապետը հանդիպել է Իսպանիայի ՆԳ նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսպանիայի Թագավորության ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրենդե Մարլասկային։ Զրույցն ընթացել է Վրաստանի ու Իսպանիայի թագավորության միջև տարբեր ուղղություններով համագործակցության շուրջ։ Ընդգծվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։

Վրաստանի և Իսպանիայի Թագավորության ներքին գործերի նախարարությունները արդյունավետ համագործակցում են, և դա հիմնված է միջազգային պայմանագրերի, համագործակցության ու փոխվստահության սկզբունքների վրա։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացին և Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցի կարևորությանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաինտեգրմանը ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպմանը մասնակցել է Իսպանիայի Թագավորության միջազգային հարաբերությունների ու միգրացիայի գլխավոր տնօրեն Ելենա Գարսոն Օտամենդին, Վրաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանի պաշտոնակատար Մարկոս Գրանադոս Գոմեսը, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Իսպանիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իլիա Գորգիձեն։