Ազգային ուսումնական օլիմպիադայի եզրափակիչ փուլը կմեկնարկի մարտի 8-ին

2022-2023 ուսումնական տարվա Ազգային կրթական օլիմպիադայի երրորդ՝ եզրափակիչ փուլը կմեկնարկի մարտի 8-ին։ Մասնակցության համար դպրոցներին կուղարկվի հրավեր, որը դպրոցը կփոխանցի աշակերտին։

Առաջին նստաշրջանի գրանցումը կսկսվի ժամը 09:30-ին, իսկ թեստավորումը` ժամը 10:00-ին: Երկրորդ նստաշրջանի գրանցման ժամը 14:30-ն է, իսկ թեստավորման սկիզբը՝ 15:00-ն: Սա չի վերաբերում ռուսերենին և գերմաներենին: Ռուսաց լեզվի գրանցումը կսկսվի ժամը 12:30-ին, իսկ քննությունը՝ 13:00-ին: Գերմաներենի գրանցումը կսկսվի ժամը 15:30-ին, իսկ քննությունը՝ 16:00-ին:

Գրանցման պահին աշակերտը պետք է ներկայացնի դպրոցից տրված հրավերը և անձը հաստատող փաստաթուղթ։