Վրաստանում երկրաշարժ է արձանագրվել. էպիկենտրոնը Հայաստանում է

Վրաստանում րոպեներ առաջ երկրաշարժ է արձանագրվել:

Երկրագունդն ուսումնասիրող գիտնականների ինստիտուտի և սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ, էպիկենտրոնը Վրաստանի սահմանից 5 կմ հեռավորության վրա է` Հայաստանում:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ: Ուժեղ ցնցումներ զգացվել են նաև Թբիլիսիում: