11 ամիսների ընթացքում Վրաստանի 323 ընկերություն 86 միլիոն շիշ գինի է արտահանել

2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանից աշխարհի 53 երկիր է արտահանվել մոտ 86 միլիոն շիշ (0.75լ.) գինի, ինչը 10 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Գինու գործակալությունից տեղեկացնում են, որ արտահանման ծավալը կազմել է 220 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 20 տոկոսով:

Գործակալության հաղորդմամբ` 2018 թվականին Վրաստանից արտահանվել է 86.2 միլիոն շիշ գինի, ինչը ռեկորդային է եղել անկախությունից ի վեր:

«Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների տվյալներով արդեն իսկ կարելի է ասել, որ 2019-ը կավարտվի նոր ռեկորդով, քանի որ, ավանդաբար, դեկտեմբերին արտահանման ծավալն ավել է այլ ամիսների համեմատ»,- հայտնում են գործակալությունից:

Ըստ տեղեկատվության, արտահանումն ավելացել է վրացական գինու ռազմավարական շուկաներում. Լեհաստան` 24% (3 746 092 շիշ), Չինաստան` 2% (6 323 463 շիշ), ԱՄՆ` 48% (660 874 շիշ) և Մեծ Բրիտանիա` 22% (126 493 շիշ):

Աճը հատկանշական է նաև հաջորդ երկրներում. Լիտվա` 48% (653 322 շիշ), Գերմանիա` 40% (615 723 շիշ), Բելառուս` 68%(2 505 617 շիշ), Իսրայել` 81% (287 023), Էստոնիա` 27% (648 884), Ռուսաստան` 11% (53 964 172), Մոլդովա` 8551% (612 524), Նիդեռլանդներ` 22% (88 114), Չեխիա` 17% (67 584), Շվեդիա` 562% (78 390), Բուլղարիա` 23% (32 934), Մոնղոլիա` 5% (224 652):

Առաջին 11 ամիսների տվյալներով՝ արտահանումն իրականացրել է 323 ընկերություն: