Խորհրդարանում վատ հոտ պարունակող անհայտ նյութ են լցրել. ընթանում է հետաքննություն

Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում ընդդիմության երկու պատգամավորներ վատ հոտ պարունակող նյութ են լցրել: Այս մասին խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն է հայտարարել:

«Ընդդիմության ներկայացուցիչները դահլիճ մտան՝ ինչ-որ անհայտ նյութ բերելով ու դրեցին այստեղ: Դուք գիտակցո՞ւմ եք, թե որն է նպատակը: Սրան հաջորդելու է ավելի կտրուկ պատասխան», — ասել է Իրակլի Կոբախիձեն:

Ըստ խորհրդարանի պատգամավորների, դատարանի դահլիճում ուժեղ, տհաճ հոտ է եղել: Պատգամավոր Էնզել Մաճավարիանիի, ով ասում է, թե ալերգիկ է, ինքնազգացողությունը վատթարացել է:

Ավելի ուշ «Երկրի ծառայություն» խորագիրը կրող քաղաքացիական ակտիվիստների խումբը ֆեյսբուքյան իրենց էջում հայտարարություն են տարածել՝ պատասխանատվությունն իրենց վրա վերցնելով:

Ըստ խմբի, դա ACD նյութն է, որը հակասեպտիկ է և ալերգիա չի առաջացնում: Նրա հոտն էլ վտանգավոր չէ: