Տեղումներ են սպասվում Վրաստանում

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ մարտի 30-ից մինչև մարտի 31-ի առավոտը Վրաստանում պարբերական տեղումներ են սպասվում, որոշ վայրերում` առատ։

Ըստ գործակալության` հնարավոր է քամու ուժգնացում, բարձրլեռնային շրջաններում՝ մառախուղ, ձնաբուք և ձնահոսքի վտանգ։

«Ձնաբքի, տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։

Սպասվող առատ տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, իսկ բլրոտ և լեռնային շրջաններում՝ առաջացնել սողանքային-ավազային փոթորկային գործընթացների սկիզբ և ակտիվացում (վտանգի մակարդակ՝ միջին)», — նշված է հաղորդագրության մեջ։