Կադրային փոփոխություններ Պետական անվտանգության ծառայությունում

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նոր ղեկավարի պաշտոնում ներկայացրել է Թամազ Բորաշվիլիին․ նա մինչ այժմ զբաղեցնում էր Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն այսօր լքել է պաշտոնը։

Նա հայտարարել է, որ քաղաքական թիմի հետ խորհրդակցությունների արդյունքում գործունեությունը կշարունակի այլ գերատեսչությունում։