ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հրավերով Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-15-ը աշխատանքային այցով Վրաստանում է։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Արփինե Սարգսյանին դիմավորել է Սուլխան Թամազաշվիլին, հաղորդել է Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը։