Տեխզննում չանցած ավտոմեքենաների տուգանքի չափը կբարձրանա

Վրաստանում նախատեսվում է բարձրացնել տեխզննում չանցած ավտոմեքենաների տուգանքի չափը։ Այժմ օրինագիծը մշակման փուլում է։

Մշակվող օրինագծի համաձայն՝ առաջին անգամ տուգանվելու դեպքում, տուգանքի չափը մնում է անփոփոխ, իսկ երկրորդ, երրորդ և այլ անգամների դեպքում հետզհետե կբարձրանա։

Պարբերական տեխզննումն անցնելու պարտավորությունը խախտելու, այսինքն՝ տեխզննում չանցած ավտոմեքենան վարելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի է 50 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 200 լարիով։

Տուգանվուց հետո 30 օրվա ընթացքում, եթե խախտումը կրկին հայտնաբերվի (այսինքն՝ մեքենան տեխզննում չանցնի), ֆիզիկական անձի դեպքում տուգանքը նախատեսվում է եռապատկել՝ 150 լարիի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 300 լարիի չափով։

Երկրորդ անգամ տուգանվելուց հետո 30-օր անց, կրկին նույն խախտումը կհարուցի տուգանք ֆիզիկական անձի դեպքում՝ 300, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 500 լարիի չափով։

Եթե քաղաքացին տուգանվի ​​երրորդ անգամ, իսկ տեխզննում անցնելու պարտավորությունը կրկին չկատարվի, ապա 300 լարի տուգանքը կեռապատկվի (իրավաբանական անձի դեպքում 500 լարին)։

Նախատեսվում է, որ օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի գարնանային նստաշրջանում, քննարկումը կսկսվի աշնանը։ Օրենքն ընդունվելու դեպքում փոփոխությունը կմտցվի Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում։