Վրաստանի օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալն աճել է 18%-ով

2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստանի օդային տրանսպորտից ընդհանուր առմամբ օգտվել է 2 489 823 ուղևոր: 

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով ուղևորափոխադրումների ծավալը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատած աճել է 18,24 տոկոսով (384 131 ուղևոր), իսկ 2017 թվականի համեմատ՝ 54,59 տոկոսով (879 187 ուղևոր):

Միայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կես տարում ծառայել է 1 870 082 ուղևորի, ինչը 11,64 տոկոսով (195 024 ուղևոր) ավելի է, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները: