Դասարանները կախտահանվեն

H1N1՝ խոզի գրիպի հետ կապված կանխարգելիչ նպատակներով Վրաստանի դպրոցներում ախտահանման աշխատանքներ են տարվելու:

Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը բոլոր դպրոցները պատրաստ կլինեն: Վրաստանի կրթության նախարարությունը ուսումնական հաստատություններին կոչ է արել արձակուրդային օրերն օգտագործել դպրոցներն ախտահանելու համար, իսկ դասապրոցեսի ընթացքում դասասենյակներում և միջանցքներում պարբերաբար խոնավ մաքրում իրականացնել, համապատասխան լուծույթով մաքրել դասասեղաններն ու դպրոցական գույքը:

Հիշեցնենք, որ 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները երկարաձգվել են մինչև հունվարի 18-ը: