18 ամսում Վրաստանի բանտարկյալների թիվն աճել է 43%-ով

Հունիսի վերջի դրությամբ Վրաստանի բանտերում ընդհանուր առմամբ եղել է 12 հազար 344 բանտարկյալ։

Հունիսի դրությամբ բանտերում ընդամենը 12 ազատ տեղ է մնացել։ 2025 թվականի հունվարից մինչև 2026 թվականի հունիսը (18 ամիս) Վրաստանում բանտարկյալների թիվն աճել է 43%-ով։

«2026 թվականի հունիսին 690 անձ դուրս է եկել բանտից, միաժամանակ նախորդ ամսվա համեմատ բանտարկյալների թիվն ավելացել է 209-ով։

№2, №8 և №15 հաստատություններում բանտարկյալների սահմանաչափը (լիմիտը) գերազանցված է հետևյալ չափերով․

Քութաիսիի №2 բանտի լիմիտից 34%-ով (788 բանտարկյալ) ավելի

Գլդանիի №8 բանտի լիմիտից 32%-ով (796 բանտարկյալ) ավելի

Քսանիի №15 բանտի լիմիտից 56%-ով (364 բանտարկյալ) ավելի», — սոցիալական ցանցում գրել է հանրային պաշտպանի նախկին տեղակալ Գիորգի Բուրջանաձեն։