Վրաստանի հարցով ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել. Reuters

Եվրահանձնաժողովը լրացուցիչ պայմաններով դրական հանձնարարական կտա Ուկրաինային, սակայն Վրաստանի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, գրում է Reuters գործակալությունը:

Reuters-ը հենվելով երեք անանուն պաշտոնյաների վրա, գրում է, որ Եվրահանձնաժողովը ԵՄ ընդլայնման փաթեթի զեկույցի շրջանակներում երեք երկրների՝ Ուկրաինայի, Մոլդիվայի և Վրաստանի առաջընթացը կգնահատի նոյեմբերի 8-ին։

«Սպասվում է, որ Կիևը դրական հանձնարարական կստանա Եվրահանձնաժողովից, հնարավոր է լրացուցիչ պայմաններով, որոնք կապված են կոռուպցիայի դեմ պայքարի և փոքրամասնությունների իրավունքների հետ: ԵՄ պաշտոնյան ասել է, որ նմանատիպ դրական հանձնարարական կարող է տրվել նաև Մոլդովային: Վրաստանի հարցով «ժյուրին դեռ որոշում չի կայացրել»,- գրում է Reuters-ը։

Ի դեպ, 2022 թվականին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային տվել է թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ միայն եվրոպական հեռանկար։ Բացի այդ, երեք երկրներն էլ ունեն սահմանված պայմաններ, որոնք պետք է կատարվեն։

Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականի համաձայն՝ Վրաստանն ամբողջությամբ կատարել է 12 հանձնարարականներից երեքը, որոշակի առաջընթաց է գրանցել յոթ հանձնարարականների հարցում, սահմանափակ առաջընթաց է գրանցել ապաօլիգարխացման հանձնարարականի հարցում և ընդհանրապես առաջընթաց չի գրանցել՝ լրատվամիջոցների ազատության պայմանում: