Վրաստանում ռեկորդային արտահանում է արձանագրվել

Վրաստանի վիճակագրական ազգային  ծառայությունը ամփոփել է 2018 թվականի տվյալները: Սաքստատի տվյալներով, 2018 թվականի 11 ամսվա ընթացքում միջին տնտեսական աճը կազմել է 4,7 տոկոս:

Բացի այդ, 2018 թվականին 2017 թվականի համեմատ 27 տոկոսով նվազել են ուղիղ օտարերկրյա ներդրումները: Արտաքին առևտրի առումով աճել են ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման ցուցանիշները: Արտահանման ցուցանիշն աճել է 24 տոկոսով, ինչը գերատեսչության տեղեկատվությամբ՝ ռեկորդային ցուցանիշ է:

Ինչ վերաբերում երկրում գործազրկության մակարդակին, գերատեսչության փոխանցմամբ, 2018 թվականին նշված ցուցանիշը, աննշան, մոտավորապես 1 տոկոսով նվազել է, իսկ 5 տոկոսով աճել է երկրում միջին աշխատավարձը՝ կազմելով 1125 լարի: Տարեկան հաշվարկով ինֆլյացիայի մակարդակը կազմել է 1,5 տոկոս: