Խաշուրիի քաղաքային խորհրդի նախկին փոխնախագահը ձերբակալվել է

Գործարար, Խաշուրիի քաղաքային խորհրդի նախկին փոխնախագահ Լևան Գամրեկելին և նրա հետ կապված երկու անձինք՝ Պաատա Նոզաձեն և Ռոման Մետիվիշվիլին, ձերբակալվել են։

Հետաքննության տվյալներով՝ Լևան Գամրեկելին, Խաշուրիի քաղաքային խորհրդի փոխնախագահի պաշտոնավարության շրջանում, Պաատա Նոզաձեի և Ռոման Մետիվիշվիլիի հետ միասին ստեղծել է կազմակերպված խումբ։

«Կազմակերպված խմբի անդամները 2020-2023 թվականներին Շիդա Քարթլիի տարածաշրջանի տարածքում գաղտնի զավթել են 5 մլն լարի արժողությամբ պետական ​​խողովակաշարեր, որի հետևանքով պետությունը կրել է զգալի նյութական վնաս», — ասված է դատախազության հայտարարության մեջ։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 4-րդ մասի ենթակետերով (կազմակերպված խմբով խոշոր չափի գողություն), որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում։