Խաշուրիում աշխատանքից տուն վերադառնալով տղամարդն իր 9-ամյա երեխային մահացած է գտել, իսկ կնոջը՝ անգիտակից վիճակում։ Interpressnews-ի փոխանցմամբ՝ կինը կոմայի մեջ տեղափոխվել է կլինիկա։
Ընտանիքի հարազատների խոսքով՝ մոր և երեխայի վրա բռնության հետքեր չկան։
Այս փուլում միջադեպի ոչ պաշտոնական վարկածներից մեկը համարվում է թունավորումը։ Համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներն արդեն եղել են դեպքի վայրում և գազի կամ CO արտահոսք չեն հայտնաբերել։
Միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով` առանց դիտավորության սպանություն։