Խելվաչաուրիում սողանքի պատճառով ընտանիքներ են տարհանվել

Բաթումիի Խելվաչուրիի բնակավայրում բնակելի տների մոտ տեղի ունեցած սողանքների պատճառով 15 ընտանիք ժամանակավորապես տարհանվել է։

Խելվաչուրիի քաղաքապետարանի տվյալներով՝ 15 ընտանիք ժամանակավորապես տարհանվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ մունիցիպալիտետում բնակելի տների մոտ տեղի ունեցած սողանքների պատճառով։ Ըստ քաղաքապետարանի՝ ծանր տեխնիկայի միջոցով ակտիվորեն ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ։

«Խելվաչուրիի մունիցիպալիտետում ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղվել են ինչպես կենտրոնական, այնպես էլ ներքին ճանապարհները, և մի քանի վայրերում սողանքներ են առաջացել։

Բնակելի շենքերի մոտ տեղի ունեցած սողանքների պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով, 15 ընտանիք ժամանակավորապես տարհանվել է։

Ուժեղ անձրևների հետևանքով ստեղծված խնդիրների պատճառով խմելու ջուր չի մատակարարվում Ախալսոփելիի, Մախինջաուրիի և Շարաբիձեեբի համայնքների մի հատվածին։

Էրգե գյուղի 40 բաժանորդներին էլեկտրաէներգիա չի մատակարարվում, 20 բաժանորդի համար վերականգնողական աշխատանքները կավարտվեն առաջիկա ժամերին», — հայտնել է գործակալությունը։