Խելվաչուրիում և Սաչխերեում հայտնաբերվել են թռչնամսի անօրինական գործարաններ։
Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ Խելվաչուրիում թռչունները իրացվել են առանց անասնաբուժական հսկողության՝ սանիտարահիգիենիկ նորմերի և տեխնոլոգիական գործընթացների կոպիտ խախտմամբ։
«Ատո» ՍՊԸ-ն թռչնամիս է ստացել ֆերմայում առանց անասնաբուժական հսկողության՝ սանիտարահիգիենիկ նորմերի և տեխնոլոգիական գործընթացների կոպիտ խախտմամբ։ Գործարարը չուներ գործակալության պարտադիր ճանաչումը և գործում էր առանց տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման։
Էական անհամապատասխանություններ են հայտնաբերվել նաև Սաչխերեում՝ անհատ ձեռնարկատեր Ն. Բ.-ի թռչնամսի մսագործարանում։ Գործարարը չուներ գործակալության տրամադրած պարտադիր ճանաչում։ 80 կգ թռչնամիսն առանց անասնաբուժական հսկողության էր՝ տեխնոլոգիական գործընթացի և սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ։
«Երկու տնտեսվարողներն էլ տուգանվել են օրենսդրությանը համապատասխան, և արտադրական գործընթացը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը», — ասված է Սննդի ազգային գործակալության այսօր՝ փետրվարի 10-ին, տարածած հայտարարության մեջ։