Քննարկել են Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին, փոխանցում է կառավարության ֆեյսբուքյան էջը:

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանն ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության առումով Վրաստանում տիրող իրավիճակին։

Տեղեկության համաձայն, զրույցին անդրադարձ է եղել 2012 թվականից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռք բերված առաջընթացին։ Նշվել է, որ վերջին 10 տարում իրավիճակը բարելավվել և արմատապես փոխվել է այս առումով։

«Կարևորվել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության երկու փաստաթուղթ, որոնցից առաջինը վերաբերում է 2014-2020, իսկ երկրորդը՝ 2022-2030 թվականներին։

Հանդիպմանը քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։