Եվրապատգամավորները կուսակցություններին կոչ են անում մտնել խորհրդարան

Եվրապատգամավորներ Մարինա Կալիուրանդը, Սվեն Միսկերն ու Վիոնա ֆոն Կրամոնը Վրաստանում ստորագրված համաձայնագրի մասին հայտարարություն են տարածել. Նրանք ողջունում են Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի ներկայացրած փաստաթղթի ստորագրումը:

«Հավատում ենք, որ այս առաջարկը քաղաքականապես հավասարակշռված է և քննարկման կենտրոնում դրել է Վրաստանի քաղաքացիներին ու սպասելիքները: Այն կողմերին առաջարկում է դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Փաստաթուղթը կօգնի նվազեցնել քաղաքական բևեռացումը, որ երկար ժամանակ թունավորում էր վրաց քաղաքական կյանքը: Նախաձեռնությունը համապատասխանում է Վրաստանի եվրոպական ձգտումներին: Մնացած քաղաքական կուսակցություններին  կոչ ենք անում համարձակություն ցուցաբերել ու մտնել խորհրդարան՝ հանուն Վրաստանի բարեկեցության»,- ասվում է հայտարարության մեջ:

«Միշելի փաստաթուղթը». ի՞նչ են ասում կողմերը, միջազգային գործընկերները