Ընտրությունների նախնական արդյունքները, հավանաբար, հայտնի կդառնան լուսադեմին

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախնական արդյունքները, հավանաբար, կհրապարակի լուսադեմին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակ Անա Միքելաձեն:

Հիշեցնենք` այսօր տեղի ունեցան Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները: 120 պատգամավորի Վրաստանի քաղաքացիները ընտրել են համամասնական ընտրակարգով, 30-ին՝ մեծամասնական:

Ամբողջ երկրի մասշտաբով ընտրատեղամասերը արդեն փակվել են: ԿԸՀ-ի տվյալներով` հոկտեմբերի 31-ի ընտրություններին մասնակցել է 1 970 540 ընտրող, ընդհանուր ակտիվությունը կազմում է 56,11 տոկոս: