Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ 77 ձայնով աջակցել է Հարկային օրենսգրքի փոփոխություններին։
Ըստ փոփոխությունների՝ հարկային մարմինը, դրա աշխատակիցը, հրավիրված մասնագետը և/կամ փորձագետը իրավունք կունենան իրենց իրավասության շրջանակներում փոխանցելու անհատ հարկ վճարողների մասին նույնականացված տեղեկատվություն, նաև Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ «Զենքի մասին», «Ռազմական և կրկնակի նշանակության արտադրանքի վերահսկողության մասին» և «Լիցենզիաների և թույլտվությունների մասին» օրենքներով սահմանված թույլտվության պայմանների կատարման վերահսկման նպատակով։
Օրենսդրական փոփոխությունների հեղինակներն ու նախաձեռնողներն են պատգամավորներ Ալեքսանդրե Տաբատաձեն, Թենգիզ Շարմանաշվիլին, Գիա Բենաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իոսեբ Ջորբենաձեն, Գրետա Ծիծավան և Իրակլի Խելաձեն։