Այս պահին Թբիլիսիի խորհրդարանի դիմաց ցույց է ընթանում։
Քաղաքացիները բողոքում են երեկ երեկոյան ցույցի ժամանակ ձերբակալված ցուցարարներին ի պաշտպանություն։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց. դա հանցա՞նք է», գրված է ցուցարարներից մեկի վեր պարզած պաստառին։ Ըստ ցուցարարների՝ նրանցից մեկին ոստիկանները ձերբակալել են, քանի որ ասել էր. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, տղաներ»։
Մասնավորապես, Սուրբ Զատկի գիշերը՝ եվրոպամետ ցույցերի 144-րդ օրը, Ռուսթավելիի պողոտայում ոստիկանները ձերբակալել են ցուցարարներ Միխեիլ Սամխարաձեին և Գիորգի Օրթոիձեին։
Երկուսն էլ կալանավորված են վարչական օրենքով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով։