Հանրահայտ «Կուկուշկան» Բակուրիանիի ճանապարհին դուրս է եկել ռելսերից (տեսանյութ)

Բորջոմիից Բակուրիանի (Արևելյան Վրաստանի հանգստավայրեր) ուղևորված գնացքը դուրս է եկել ռելսերից: Տուժածներ չկան: Տեղեկությունը հաստատել է «Վրացական երկաթուղիները»: Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Դաչի Ծագուրիան ասել է, որ կատարվածի պատճառ է դարձել երկաթգծի  փոքր անսարքությունը, ինչի հետևանքով շրջադարձերից մեկում ռելսերը թեքվել են: Այժմ թերությունը շտկված է, և գնացքը շարունակում է սովորական ռեժիմով ուղևորափոխադրումը:

Այսօրվա դրությամբ Վրաստանում միակ նեղ` Բակուրիանիի և Բորջոմիի միջև երկաթուղու կառուցումը սկսվել է 1897 թվականին, և վատ եղանակային պայմանների պատճառով տևել չորս տարի: Գծի երկարությունը 37,2   կմ է, սակայն ռելիեֆի բարդության պատճառով ճանապարհը տևում է 2,5  ժամ:

Երկար ժամանակ Բորջոմիից Բակուրիանի երկաթգծով փոքրիկ շոգեքարշ էր երթևեկում, ինչի հետ կապված ներկայումս էլ պահպանվել է «Կուկուշկա» անվանումը:

2016-ին գնացքները նորացվել են, սակայն պահպանել առաջնային տեսքը:

Նյութը` sputnik-georgia-ի

Թողնել պատասխան