Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ պետության նախագահը հանդիպել է «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավարներին:
Պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Բարտոլ Շիմունիչը, նախագահի արտաքին և եվրոպական հարցերով խորհրդական Նևեն Պելիցարիչը, նախագահի տնտեսական հարցերով հատուկ խորհրդական Վելիբոր Մաչկիչը, Խորվաթիայի Հանրապետության Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպան Բրանկո Զեբիչը և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Հանդիպում «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Ըստ հաղորդագրության՝ հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությանը, որը կնպաստի զբոսաշրջային հոսքերի աճին երկու ուղղություններով:
Կողմերը, այլ հարցերի շարքում, քննարկել են բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների միջև գործընկերության հարցը, նաև նորարարական տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացման և երիտասարդական քաղաքականության վերաբերյալ փորձի փոխանակումը:
Հանդիպում «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ
Կողմերը քննարկել են Վրաստանի և Խորվաթիայի միջև առկա սերտ գործընկերությունը և ապագա համագործակցության հեռանկարները։
Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Խորվաթիայի միջև առևտրային հարաբերությունների դրական դինամիկային և այդ ուղղությամբ կապերի խորացման հնարավորություններին։