Խոշոր չափի խարդախության մեղադրանքով 4 անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ խոշոր չափի խարդախության մեղադրանքով ձերբակալվել է 4 անձ՝ 1982 թվականին ծնված Ն.Մ.-ն, 1997 թվականին ծնված Ա.Ց.-ն, 2002 թվականին ծնված Գ.Զ.-ն և 1982 թվականին ծնված Ա.Ի.-ն։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալները կազմել են հանցավոր խումբ՝ ապօրինի ճամապարհով մեծ քանակությամբ ֆինանսական օգուտ ստանալու համար։ Բաթումիում ձերբակալվածները համոզել են անշարժ գույքի գրավադրմամբ հետաքրքրված անձանց, որ իրենք իրավունք ունեն գրավադրելու որոշակի տարածքներ վարկի դիմաց և դրանք ժամանակավոր օգտագործման հանձնել, որից հետո խարդախությամբ ստացել են քաղաքացիներին պատկանող միջոցներ։

Մեղադրյալների կատարած հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է 16 քաղաքացի», — ասված է նախարարության հաղարդագրության մեջ։

ՆԳՆ տվյալներով՝ խարդախությամբ յուրացված գումարը կազմել է 461 հազար 306 լարի։ Ներկայացված հանցագործությունը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ։