ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Վրաստանում է

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ժամանել է Վրաստան։ Այս տեղեկությունը հայտնել է «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Այցը սկսվել է այսօր՝ ապրիլի 22-ին, կավարտվի ապրիլի 24-ին։

«Նախատեսված են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները Վրաստանի գործադիր և օրենսդիր ճյուղերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։