Մինչև դեկտեմբերի 9-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք և հիմնականում չոր եղանակ, որոշ վայրերում կփչի ուժեղ արևելյան քամի, հայտնել է Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 6-ին Արևելյան Վրաստանում սպասվում է չոր եղանակ, իսկ դեկտեմբերի 7-8-ին՝ ամպամած, մառախլապատ և անձրևոտ եղանակ։
Թբիլիսիում դեկտեմբերի 6-ին սպասվում է չոր եղանակ, իսկ դեկտեմբերի 7-8-ին՝ անձրև և մառախուղ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +9, +11 աստիճան։