Եղանակն այսօր

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այսօր Վրաստանում սպասվում է ամպամածության խտացում։

Արևմտյան և արևելյան Վրաստանում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում կլինի  քամոտ եղանակ, տեղ-տեղ` ուժեղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +10, +15°, ցերեկը +21, +26°։

Մայրաքաղաք Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ կնկատվի ամպամածության խտացում, սակայն` առանց տեղումների։  Օդի ջերմաստիճանը՝ ցերեկը +23°, գիշերը` +13°։