Բուլղարիան Վրաստանի բարեկամ երկիրն է․ վարչապետ

Վրաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը և համագործակցության հետագա հեռանկարները եղել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հանդիպման օրակարգում։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը Բուլղարիան դիտարկում է որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր։

Վրաստանի վարչապետը բուլղարացի գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին կատարված դրական քայլերի և 12 հանձնարարականների իրականացման դինամիկայի մասին։ Նրա խոսքով, Եվրամիությանն ինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է և Վրաստանի կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։

Հանդիպմանը նաև նշվել է, որ տարիների ընթացքում առևտուրն ու տնտեսությունը մնում են երկրների միջև երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից մեկը, քանի որ Բուլղարիան մշտապես Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է։