Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Վրաստանում այսօրվա եղանակը կպայմանավորվի Կովկասի հյուսիսից եկող համեմատաբար զով օդային զանգվածների փոխազդեցությամբ։
Հաղորդագրության համաձայն` Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, պարբերաբար ամպամածության ավելացում։
Արևմտյան և Արևելյան Վրաստանում առանց տեղումների եղանակի ֆոնին սպասվում է արևելյան քամի՝ 10-15 մ/վրկ, գիշերը որոշ տեղերում ուժեղ՝ 17-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում` գիշերը +18, +23°, ցերեկը՝ +34, +39°։
Մայրաքաղաք Թբիլիսիում կնկատվի պարբերաբար ամպամածության ավելացում։ Տեղումներ չեն լինի։ Հնարավոր է հարավարևելյան քամի՝ 6-11 մ/վրկ արագությամբ, օդի ջերմաստիճանը ցերեկը` +32°, գիշերը` +20°։