Ուսուփաշվիլին երկրում նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն է տեսնում

«Հանրապետական» կուսակցությունից հեռացած գործիչները ցանկություն են հայտնել հանդիպել, զրուցել ապագա անելիքների շուրջ:  Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի  նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, «Հանրապետական» կուսակցության նախկին անդամ Դավիթ Ուսուփաշվիլին:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հնարավոր է համագործակցի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի  հետ, Ուսուփաշվիլին ասել է, որ նախագահի հետ նման խոսակցություն չի ունեցել:

Ուսուփաշվիլին  ճշտել է` պատրաստվում է համագործակցել «Հանրապետական»-ի  որոշ անդամների հետ:

«Միակ բանը, որ հաստատ գիտեմ, դա այն է, որ  կզրուցեմ  «Հանրապետական»-ի բոլոր այն անդամների հետ, ովքեր շարունակելու են իրենց գործունեությունն այդ կուսակցության շարքերում»,- հայտարարել է Ուսուփաշվիլին` ավելացնելով, որ ինքն առաջիկա  4 տարիների ընթացքում գործելու է ընդդիմադիր դաշտում, իսկ 2020թ. ծրագրում է լուրջ ակտիվություն ցուցաբերել:

Հատկանաշական է, որ «Հանրապետական»-ի ղեկավար կազմի նախկին անդամը  երկրում նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն է տեսնում:

Թողնել պատասխան