Երեկ` սեպտեմբերի 9-ին, Մելիքիշվիլի փողոցում՝ Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մերձակայքում բողոքի ակցիա էր ընթանում։
Ֆիլհարմոնիայի մոտ ոստիկաններ էին հավաքված։
Ցուցարարները հավաքվել են Ֆիլհարմոնիայի մոտ և երթով շարժվել դեպի շտաբ, որը գտնվում է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
«Պայքար մինչև վերջ», «Ռուսներ, ռուսներ», — վանկարկել են հանրահավաքի մասնակիցները։ Ցուցարարները ջնջել են Կալաձեի նախընտրական պաստառներից մեկի վրայի գրությունը և գրել. «Ռուսական երազանք»։ Այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել «իրերի վնասում կամ ոչնչացում» հոդվածով, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով։
Հիշեցնենք. սեպտեմբերի 8-ին Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում գտնվող Կախա Կալաձեի շտաբի մոտ ցուցարարների և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել. իրավիճակը մինչև ակցիայի ավարտը մնացել է լարված։ Ըստ ցուցարարների՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները վիրավորանքներ են հասցրել հանրահավաքի մասնակիցներին և իրեր նետել նրանց ուղղությամբ։