Դավիթ Զալկալիանին հանդիպել է հանրապետական կոնգրեսական Բիլ Ֆլորեսի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է հանրապետական կոնգրեսական Բիլ Ֆլորեսի հետ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Վրաստանին աննախադեպ աջակցություն ցուցաբերելու համար, որն արտահայտվել էր մի քանի օրենսդրական ակտերի կամ որոշումների ընդունման և հաստատման միջոցով:

«Կողմերը ողջունել են Վրաստանին ուղղված ֆինանսական օգնությունն ավելացնելու մասին նախաձեռնությունը», — ասվում է հայտարարության մեջ:

Խոսվել է նաև Վրաստանի կառավարության նախատեսած և իրականացվող բարեփոխումների, Վրաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունների և ԱՄՆ-ի հետ այս ուղղությամբ համագործակցության զարգացման կարևորության մասին: