Երեկվա օրը համառոտ. մայիսի 1

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնի և կոնգրեսական Սթիվ Քոհենի այս տարվա սկզբին ներկայացրած «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության հզորացման և մոբիլիզացման ակտը» (MEGOBARI Act-ը) հաջորդ շաբաթ կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։

«Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» և «կրիպտոարժույթի գործով» դատապարտված Գիորգի Բաչիաշվիլիին, որ նաև «Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին ղեկավարն է, պարտավորեցրել են մինչև 9000 բիթքոյն վճարել Իվանիշվիլիին։

Թբիլիսիի քաղաքային դատարանն ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի մամուլի ծառայության աշխատակիցներ Միրանդա Բաղաթուրիային և Անա Կղուրաշվիլիին տուգանել է յուրաքանչյուրին 4000-ական լարիով։ Նրանք մեղադրվում են ոստիկանին «ստրուկ» և «կեղծ վկա» անվանելու համար։ Գործում չկա որևէ ապացույց, որը կհաստատեր այս փաստը։

Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի հեռարձակումը վերջնականապես դադարեցվեց։ Հեռուստաալիքը հեռարձակվել է հինգ տարի և ութ ամիս։

Վրաստանյան ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության (ՀԸ) հաղորդավար և լրագրող Էլիսո Ջարիաշվիլիին մեկ ամսով՝ մինչև մայիսի 23-ը, արգելվել է աշխատել խորհրդարանում: Լրագրողի նկատմամբ պատժամիջոցները կիրառվել են «Վրացական երազանք»-ի պատգամավոր Արչիլ Գորդուլաձեի պահանջով:

Ռուսաստանի և Վրաստանի կողմից չկառավարվող Աբխազիայի միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսվել է 30 տարվա ընթացքում առաջին անգամ։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն (ՀԿ) արձագանքել է ապրիլի 29-ին ոչ կառավարական կազմակերպությունների և հիմնադրամների ղեկավարների բնակարաններում կատարված խուզարկություններին և առգրավման գործողություններին. այդ գործողությունները «ահաբեկության դրսևորում» որակել: GYLA-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը նամակ է ուղարկել 15 միջազգային կառույցների։

«Եվրոպական ժողովրդական կուսակցություն»-ը (EPP) Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել։

Վրաստանյան «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական դիտորդական կազմակերպությունը (ՀԿ) նոր տնօրեն ունի։ Նինո Դոլիձեի չորս տարվա պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո այս պաշտոնը կզբաղեցնի նրա տեղակալ Լևան Նատրոշվիլին։

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Ջինճարաձեն ասել է, որ ցուցարարներին օգնելու նպատակով գումար հավաքելու համար կօգտագործի Մեծ Բրիտանիայում բացված բանկային հաշիվը, որը թույլ կտա ավանդներ կատարել ինչպես ֆունտ ստեռլինգով, այնպես էլ եվրոյով։

Ապրիլի 30-ին ձերբակալված չորս հանքագործներ՝ Մերաբ Սարալիձեն, Գիորգի Նեփարիձեն, Աչիկո Ճումբուրիձեն և Թենգո Գվելեսիանին, դատապարտվել են ազատազրկման։ Որոշումը կայացրել է Քութաիսիի քաղաքային դատարանը։

Թբիլիսիի «Վակզալի» շուկայի (Ավտոկայանի մեծ շուկա) որոշ վաճառողներ կասկածում են, որ հրդեհից փրկված իրենց ապրանքն ինչ-որ մեկը գողացել է։

Վարձիայի մոտակայքում գտնվող գետում ռուս զբոսաշրջիկ է խեղդվել։