Մայիսի 5-ին Վրաստանի քաղաքացիներն Աթենքից հայրենիք կվերադառնան

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խմբի կողմից իրականացվող չարտերային չվերթների շրջանակներում այսօր՝ մայիսի 5-ին կիրականացվի ևս մեկ թռիչք՝ Աթենք-Թբիլիսի ուղղությամբ:

COVID-19-ի տարածման պայմաններում սահմանված սահմանափակումների ֆոնին սա երրորդ չվերթն է Հունաստանից: Ուղևորների շարքում են հատուկ կարիքներով և ծանր խրոնիկ հիվանդություններով քաղաքացիներ, օնկոպացիենտներ, հղիներ, անչափահասներ և տարեց քաղաքացիներ:

Դեսպանության կազմակերպմամբ, կապահովվի առողջական ծանր վիճակով քաղաքացիների հատուկ պայմաններում տեղափոխումն օդանավակայան:

Նշենք, Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում աշխարհի տարբեր երկրներից հատուկ չվերթներով հայրենիք է վերադարձել 9 630 քաղաքացի: