ՄԱՇ կուսակցության մի շարք անդամներ Ուկրաինայում են

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Անի Ծիթլիձեի հրապարակած լուսանկարում երևում է, որ ինքը՝ Ծիթլիձեն և ՄԱՇ կուսակցության անդամներն Ուկրաինայում են։ 

Ծիթլիձեն լուսանկարը հրապարակել է այսօր՝ ապրիլի 18-ին։ Լուսանկարում երևում են՝ 

  • Զազա Գորոզի, ՄԱՇ կառավարման տարիներին՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նախկին նահանգապետ, 
  • Գիորգի Բարամիձե, ՄԱՇ անդամ, ներքին գործերի նախկին նախարար, 
  • Թեյմուրազ Ջանաշիա՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը մեղադրվում է Սաակաշվիլիի հետ խոշոր չափերի պետական ​​միջոցների յուրացման մեջ, խորհրդարանի գործող պատգամավոր, 
  • Կոբա Խաբազի՝ ՄԱՇ նախկին պատգամավոր,
  • Անի Ծիթլիձե, ՄԱՇ կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր։ 

«Սա դեռ մի մասն է, ում տեսել եմ, իսկ գլխավոր տղաներին դեռ պետք է տեսնեմ»,- գրել է Ծիթլիձեն։ 

Լուսանկարում երևում են նաև Ուկրաինայի «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին և այլ մարտիկներ։ 

Ըստ Ծիթլիձեի ֆեյսբուքյան գրառումների՝ իրենք Ուկրաինա են ժամանել ապրիլի 17-ին՝ Լեհաստանի տարածքով։