Մինչև 2025-ը բոլոր քաղաքները շուրջօրյա ջրամատակարարում կունենան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ մինչև 2025 թվականը բոլոր քաղաքները կունենան 24-ժամյա ջրամատակարարում։ 

Ըստ վարչապետի՝ նախատեսվում է առաջիկա 3 տարում ավարտել բոլոր շրջանների ջրամատակարարման ծրագիրը։ 

«Բոլոր քաղաքներին շուրջօրյա ջրամատակարարում պետք է ապահովել, ծրագիրը ֆինանսավորվելու է մոտ 350 մլն լարիով (մոտ 116 մլն 666 հազար 666 դոլար)»,- ասել է Ղարիբաշվիլին։