13 ընկերություն  «Վրացական երազանք»-ին  գումար է նվիրաբերել

Օգոստոս ամսվա ընթացքում   «Վրացական երազանք»  կուսակցությանը երկրում գործող  թվով 13 ընկերություն գումար է  նվիրաբերել:  Կուսակցությունների   ֆինանսական գործունեության մոնիտորինգի  ծառայությունից  «interpressnews»-ին հայտնել են, որ «Վրացական երազանք»-ի հաշվեհամարին «GMP» ՍՊԸ-ն  120 հազար, Georgian Travel Group   և «Coca-Cola Bottlers Georgia-ն  30 հազարական,   «Prime» ընկերությունը 100 հազար  լարի է փոխանցել:

Իշխող`«Վրացական երազանք» կուսակցությանը  գումար նվիրաբերած ընկերությունների թվում են նաև  «Miso Leader Credit»  (120 000 լարի), «Նոր Վրաստան — 555»  (120 000 լարի), «Dar Building» (100 000 լարի), «Geogrand Beth» (100 000 լարի,) T & R Distribution”– (15 000 լարի), «VIP +»  (80 000 լարի) ՍՊԸ-ները:

Բացի   «Վրացական երազանքի»-ից,  օգոստոս ամսվա ընթացքում  քաղաքական երկու  կուսակցություններ ևս նվիրատվություն  են ստացել: «Ցիտեդելի» ընկերությունը «Գիրչի» կուսակցությանը  10 հազար լարիի, իսկ  «Փոթիի մեքենաշինական գործարան»-ը  «Ազգային ֆորում»-ին  600 լարիի  չափով նվիրատվություն է արել:

Թողնել պատասխան