Երեկվա օրը համառոտ. մայիսի 12

Ռուսաստանը Վրաստանի օգնությամբ պատժամիջոցների տակ գտնվող սարքավորումներ է կուտակում, կարդում ենք iFact հետաքննող լրագրողների միության հոդվածում:

Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված գործարար Օթար Փարցխալաձեն մայիսի 9-ին Մոսկվայում է եղել. նա մասնակցել է Կարմիր հրապարակում անցկացված շքերթին:

Քվեմո Քարթլիի նահանգապետի առաջին տեղակալ Գիորգի Շինջիկաշվիլին հրաժարական է տվել, նրա հայրն էլ սկանդալի մեջ է: Վրաստանյան ընդդիմադիր TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մարիամ Մակասարաշվիլիի խոսքով, ինքը և ՀԸ-ի օպերատորը հարձակման են ենթարկվել, իսկ նրանց սարքավորումները խլել է Քվեմո Քարթլիում նահանգապետի նախկին տեղակալ Գիորգի Շինջիկաշվիլիի հայրը։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը՝ Ելիսեյան պալատը, արձագանքել է ռուսական ապատեղեկատվությանը, որն, ի թիվս ռուսական պետական ​​լրատվամիջոցների և Կրեմլի քարոզիչների, տարածել է նաև վրաստանյան իշխանամետ քարոզչական POSTV լրատվամիջոցը:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան հայտարարել է, թե «Թբիլիսիի հետ երկխոսությունը հնարավոր է իրականության ճանաչումից և ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումից հետո»:

Գործարար Գիորգի Չիկվաիձեն բանտում կրկին հացադուլ է սկսել։

Վրաստանում մեկնարկում է «Ուսուցչի ազգային մրցանակ 2025»-ի հավակնողների հայտերի ընդունումը. կսկսվի մայիսի 19-ին և կշարունակվի մինչև հուլիսի 4-ը։

Կարս-Ախալքալաք երկաթուղու Ախալքալաքի երկաթուղային կայարան գազ մատակարարելու համար անհրաժեշտ է 15 կիլոմետրանոց խողովակաշար գնել:

Ճիաթուրայի հանքագործներից մի քանիսը մայիսի 11-ին ժամանել են Թբիլիսի: Հացադուլի 17-րդ օրը Վրաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող հանքագործները շտապ օգնության կարիք են ունեցել։

Թբիլիսիի «Ռատի» բարում տեղի ունեցած սպանության գործով Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի։

Վրաստանում վառելիքի էժանացում է սպասվում. վառելիքը կէժանանա մինչև 20 թեթրի: