Երեկվա օրը համառոտ. մայիսի 14

Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի (DROI) անդամները մայիսի 26-ին կայցելեն Թբիլիսի:

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, այդ թվում` պաշտպանության նախարար (ՊՆ), Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց նշանակված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։

«Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանը մայիսի 13-ին քվեարկել և երրորդ ընթերցմամբ՝ 80 կողմ և 0 դեմ ձայներով ընդունել է քաղաքական կուսակցությունների արգելման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանի շենքում ուժի մեջ էր «անվտանգության դեղին մակարդակը»։

«Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 79 ձայնով (0 դեմ), ընդունել է բարձրագույն ուսումնական հաստատություններում վրաց լեզվի պարտադիր դասավանդման մասին օրինագիծը։

«Ազատության հրապարակ» կուսակցությանը չեն գրանցում. կուսակցության նախագահ Լևան Ցուցքիրիձեն խոսել է կուսակցության գրանցման ընթացքում «Վրացական երազանք»-ի կառավարության ստեղծած խնդիրների մասին:

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել «Վրացական երազանք»-ի կառավարությանը ազատ արձակել եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին։

«Վրացական երազանք»-ի կառավարության առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հայտարարության համաձայն՝ բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված Ալեքսանդրե Թիրքիայի վիրահատության ֆինանսավորումը կլինիկան մերժել է փաստաթղթերի սխալ բեռնման պատճառով։

Քոբուլեթիի քաղաքապետ Լևան Զոիձեն հրաժարական է տվել։ 

«Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) պատվիրակության պաշտոնական այցը շարունակվում է Վաշինգտոնում։ Կուսակցության առաջնորդները հանդիպումներ են ունեցել սենատորներ Թոմ Տիլիսի,  Տեդ Բադի  և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ։

Վրաստանի դատախազությունում կադրային փոփոխություններ են կատարվել։

Ծանր վնասվածքներով հիվանդը Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանից տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա։

Վրաստանյան իշխանամետ քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակից, ծեծի հետևանքով մահացած 24-ամյա Շակո Նաթենաձեի գործով մեկ անձ ձերբակալվել է։ Նաթենաձեի կյանքը խլած այս միջադեպի հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հաստատել է, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը կհյուրընկալվի Վրաստանում։ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։