Երեկվա օրը համառոտ. մայիսի 15

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին օգտագործեց Եվրոպայի խորհրդի ձևաչափը՝ արևմտյան գործընկերների կիրառած «երկակի ստանդարտները» քննարկելու համար։ Եվրոպայի խորհրդի ղեկավարները մատնանշեցին ժողովրդավարության անկումը և Թբիլիսիի առջև ծառացած կոնկրետ մարտահրավերները։ Ինչ է քննարկվել Լյուքսեմբուրգում, և ինչ է գրված Վրաստանի մասին 2025-ի զեկույցում:

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Բրյուսելում Վրաստանի վերաբերյալ «ամեն ինչ դեռ սեղանի վրա է», այդ թվում՝ առանց վիզայի ճանապարհորդության հարցը:

«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին արձագանքել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հերթական քննադատական ​​հայտարարությանը` ասելով, որ «եվրոպական ինտեգրացիան օգտագործվում է որպես գործիք Վրաստանի դեմ»:

Վրաստանը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղարի պաշտոնում կաջակցի ոչ թե Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, որ ղեկավարում է կազմակերպությունը 2017 թվականից, այլ Միացյալ Արաբական Էմիրությունների առաջադրած թեկնածուին։

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիի 20 հազար լարի գրավն ազատազրկմամբ փոխարինելուց հետո ևս երկու քաղաքական գործիչ հայտարարել է, որ չի վճարելու նշանակված գրավը։ Նրանց նկատմամբ գրավ է սահմանվել «Վրացական երազանք»-ի ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու գործով:

«Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանն ընդունեց «Դիվանագիտական ​​ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Մայիսի 18-ին «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, պատվիրակության հետ միասին, Վատիկանում կմասնակցի նոր Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությանը (երդմնակալություն)։

Իրակլի Խմալաձեն նշանակվել է «Վրացական երազանք»-ի արդարադատության փոխնախարար։

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Դուշեթի քաղաքի հյուրանոցներից մեկում, ենթադրաբար, կազմակերպված «զանգերի կենտրոն»-ից Չինաստանի 14 քաղաքացի է ձերբակալվել:

Մայիսի 14-ին Քուռ (Մտկվարի) գետի ձախ ափին տեղի ունեցած ավտովթարից հետո, որի հետևանքով մեքենան ընկել էր գետը, որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ  հայտնաբերել են աղջկա դի։ Ընտանիքի խոսքով՝ նա 44 օր առաջ անհետացած Աիթաջ Մամեդովան է։

Զուգդիդիի Թամար թագուհու փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։