«Վրացական երազանք»-ի կառավարությունը միայն 2024 թվականին գործուղումների վրա ծախսել է 71 միլիոն լարի. TI
Վրաստանի կառավարությունը 2020 թվականից ի վեր պահանջել է իրենց տրամադրել մինչև 500 մարդու հաշիվների մասին տեղեկություն. Meta
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության կազմած 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն՝ Վրաստանը նահանջել է 11 հորիզոնականով և 180 երկրների շարքում զբաղեցնում է 114-րդ տեղը։
Եվրոպամետ հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած խմբակային բռնության գործով ձերբակալված ութ անձինք կալանքի տակ կմնան. դատավոր Թամար Մճեդլիշվիլին նրանց կալանքի տակ է թողել «նոր հանցագործություններ կատարելու ռիսկի» պատճառաբանությամբ։
Եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված 11 մարդ՝ Օնիսե Ցխադաձեն, Անդրո Ճիճինաձեն, Իրակլի Քերաշվիլին, Գիորգի Տերիշվիլին, Սերգի Կուխարչուկը, Ռուսլան Սիվակովը, Ջանո Արչաիան, Գուրամ Միրցխուլավան, Վալերի Թեթրաշվիլին և Ռևազ Կիկնաձեն, կշարունակեն մնալ կալանքի տակ։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում, որտեղ պետք է սկսվեր եվրոպամետ հանրահավաքների մասնակցելու համար քրեական գործով ձերբակալված Սաբա Սխվիտարիձեի եղբոր՝ Թոռնիկե Սխվիտարիձեի վարչական իրավախախտման գործի լսումը, կողմերի միջև բախում է տեղի ունեցել։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) ուշադրություն է հրավիրել ցուցարարների դեմ օգտագործված քիմիական նյութի վրա, որը լրջորեն վնասել է քաղաքացիների առողջությունը։
Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր, «Կանաչների» կուսակցության անդամ Լենա Շիլինգը մայիսի 16-ին կմասնակցի քաղբանտարկյալ լրագրողի` Մզիա Ամաղլոբելիի դատական գործի քննարկմանը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում վերակազմավորում է սկսվում։
Հայաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 57 անձ:
Geostat-ի տվյալներով՝ 2025 թվականի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0.2 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 3.4 տոկոս:
Վրաստանում ապրուստի նպաստ ստացողների թիվն աճել է։
Քութաիսիի միջազգային համալսարանի ռեկտոր Գիա Խուբուան հրաժարական է տվել:
Ախալցիխեի բնակելի շենքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիակներ։