Geostat-ը հարցումներ է սկսում Ախալքալաքում

2023 թվականի հունիսի 25-ից Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat), 2024 թվականի մարդահամարի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, Սամցխե-Ջավախեթիի շրջանի երեք մունիցիպալիտետներում (Ախալքալաք, Ախալցիխե և Բորջոմի) սկսել է վիճակագրական տեղեկատվություն հավաքել:

Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը։

«Առաջին փուլի աշխատանքները ենթադրում են նշված մունիցիպալիտետների առկա շենքերի և դրանցում փաստացի բնակվող տնային տնտեսությունների ցուցակային կազմի որոշում։

2024 թվականի մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կտևեն 15 օր, այն կիրականացնի Geostat-ի վերապատրաստված անձնակազմը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով և պլանշետային համակարգիչներով», — նշված է Ախալքալաքի քաղաքապատերանի փոխանցած տեղեկատվության մեջ։