Դեռահասը սեռական բռնության է ենթարկվել

Վրաստանի քաղաքներից մեկում տղամարդը 13-ամյա երեխային սեռական բռնության է ենթարկել, տեղեկությունը տարածում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ դեռահասի մայրը հղի երեխային կլինիկա է տարել։

Տեղեկության համաձայն, հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, ինչը ենթադրում է սեռական բռնություն 16 տարին չլրացած անձի նկատմամբ։ Հանցանքը պատժվում է 7-ից 9 տարի ազատազրկմամբ։